Կատալոնական «Բարսելոնա»-ի բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենն այսօր բժիշկների կողմից թույլատվություն է ստացել մասնակցել հանդիպումների, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը կարող է օգնել «Բարսելոնա»-ին արդեն հաջորդ շաբաթ:
Հավելենք, որ Վերմալենը «Բարսելոնա» էր տեղափոխվել անցյալ ամռանը և վնասվածքի պատճառով չէր կարողացել պաշտոնական հանդիպում անցկացնել «կապտանռնագույններ»-ի կազմում: