Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ապագան շարունակում է անհայտ մնալ: Ֆուտբոլիստը, հավանաբար, կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանակ առ ժամանակ իր հաճախորդի տրանսֆերն առաջարկում է տարբեր ակումբների:
Ֆալկաոյի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդներից մեկը «Լիվերպուլ»-ն է, որը ցանկանում է հզորացնել հարձակման գիծը: