ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ փարիզյան ակումբի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն անկանխատեսելի է: 25-ամյա ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել Ֆրանսիայի առաջնության «Նիցա»-ի դեմ խաղում:
«Խավիերը բացարձակապես անկանխատեսելի է: Երբեմն նա այնպես է դրսևորում իրեն խաղադաշտում, ինչպես կարող են միայն շատ տաղանդավոր ֆուտբոլիստները:
Միաժամանակ, նա կարող է անբացատրելի բաներ անել: Նա կարող է հարցականի տակ դնել հաղթանակը, անգամ այն դեպքում, երբ իր թիմը հաղթում է 3:1 հաշվով, իսկ ինքը երկու գոլի հեղինակ է»,- Sport-ը մեջբերում է Բլանի խոսքերը: