Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերը վաճառքի չի հանվի: Այդ մասին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին հայտնել է «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները:
Marca-ի տեղեկությունների համաձայն` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը Վարանի ցուցադրած խաղից հետո «Ռեալ»-ի ղեկավարներն ու մարզչական շտաբը մեկ անգամ ևս համոզվել են, որ չեն ցանկանում հրաժարվել Վարանի ծառայություններից: Մինչդեռ Վարանը քիչ խաղաժամանակ է ստանում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիա»-ն, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել 21 հանդիպումների, իսկ հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ: