Ղազախական «Տոբոլ»-ի ղեկավարությունը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Այս մասին գրում է Sports.kz պարբերականը:
Ակումբի ներկայացուցիչներն այսօր առավոտյան ֆուտբոլիստներին տեղեկացրել են մարզչի պաշտոնանկության վերաբերյալ:
Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Սերգեյ Մասլենովը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Մինասյանը գլխավորոմ էր Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնն առայժմ թափուր է: