Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին:
«Ցանկանում եմ շեշտել, որ ես իբր խոստացել եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», բացառապես սուտ է»,- հայտարարել է Հումելսը:
Հավելենք, որ այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր երկտող, թե իբր Հումելսը ցանկանում է տեղափոխվել միմիայն «Մանչեսթեր Յունայթեդ»: