«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ թիմը ներկայումս կենտրոնացած է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի«Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի ուղղությամբ: Այն կայանալու է մարտի 8-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:
««Բարսելոնա»-ն փայլուն մարզավիճակում է: Մենք ուրախ ենք, որ կարողացանք Իսպանիայի գավաթի եզրափակիչ անցնել: Բայց այժմ պետք է կենտրոնանաք այլ մրցաշարերի վրա:
Ներկայումս կենտրոնացած ենք «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի վրա: Կշարունակենք պայքարել Իսպանիայի առաջնության չեմպիոնության համար»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը: