Մարտի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Արարատ» – «Շիրակ» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Դարբինյանի հեռացման, կոպիտ խաղի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն որոշվել է ֆուտբոլիստին որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100.000 դրամով:
Ընդհանուր առմամբ արձանագրվել է կարգապահական 4 խախտում, որի արդյունքում ՀՖՖ-ն տուգանքներից ստացել է 200.000 դրամ: