Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Օզբիլիսը մարզվում է անհատական ծրագրով՝ ֆիզպատրաստականության մարզչի՝ Խավիեր Սալսեսի անմիջական հսկողությամբ: Արազն Instagram-ի իր էջում տեղադրել է տեսանյութ՝ հետևյալ գրությամբ.
«Օր 172-րդ: Աշխատում ենք արագության և ուժային պայմաններում: Խավիերը սպանում է ինձ»,- գրել է Արազը:
Հավելենք, որ Օզբլիսի վերադարձը խաղադաշտ սպասվում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: