Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը, ով տուգանային գեղեցիկ հարվածով բացել է «Ռոմա»-ի դեմ հանդիպման հաշիվը, նշել է, որ ստանդարտ դիրքերն իրացնելու հարցում փորձում է կրկնօրինակել Պիրլոյին:
«Ես միշտ փորձում եմ կրկնօրինակել Պիրլոյի ոճը: Ինձ համար շատ կարևոր է նրան մարզումների ժամանակ հետևելու հնարավորություն ունենալ: Իհարկե, Անդրեան 11 մետրանոցներն իրացնելու թիվ մեկ թեկնածուն է:
Ինչ վերաբերում է մեր մարզչին, ապա նա զայրանալու հիմքեր ուներ: Հանդիպման վերջին 20 րոպեների ընթացքում բազմաթիվ սխալներ գործեցինք: Մինչ այդ թիմը լավ էր խաղում»,- Football Italia-ն մեջբերում է Տևեսի խոսքերը: