«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտին բաց նամակ է գրել Ա Սերիայի 25-րդ տուրի «Յուվենտուս»-ի դեմ խաղից առաջ: 24 տուրերից հետո հռոմեացիները թուրինցիներին զիջում են 9 միավոր:
«Երկուշաբթի «Ռոմա»-ն հանդիպում կանցկացնի «Յուվենտուս»-ի դեմ: Մենք երկար ենք սպասել այս հանդիպմանը: Դեռ օրեր առաջ թվում էր, որ մենք շանսեր չունենք: Այժմ վստահ ենք, որ կարող ենք մարտահրավեր նետել «Յուվենտուս»-ին և պայքարել չեմպիոնության համար:
Վերջին շաբաթները բարդ ընթացք ունեցան: Բայց կարծում եմ` վատագույնն անցյալում է»,- Football Italia-ն մեջբերում է Տոտիի խոսքերը: