Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի հավատում, որ թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Առաջին խաղում «զինագործներ»-ը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել էին ֆրանսիական «Մոնակո»-ին:
«Տարվա ընթացքում ստիպված ենք լինում 55 խաղ անցկացնել: Պատահում են նաև տհաճություններ: Ցանկանում ենք մրցաշրջանը դրական նոտայով ավարտել: Թիմից դրական արդյունք եմ ակնկալում Պրեմիեր լիգայում: Առաջին եռյակում տեղ ունենալու հնարավորություն ունենք:
Ցավալի է, որ 4-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում դուրս ենք մնում մրցաշարից: Ոչ ոքի չեմ մեղադրում: Այդ երեկո ամեն ինչ մեր դեմ էր»,- հայտարարել է Վենգերը: