Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր և սաների համար հեշտ չի լինի մոռանալ առաջին խաղաշրջանի ձախողված ելույթը: Թիմը 17-րդ տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:
«Լարվածություն եմ զգում կարևոր քննությունից առաջ: Այնուամենայնիվ, մենք լավ ենք պատրաստվել ու նկատելի առաջադիմել: Առաջին շրջանը կարող ենք մոռանալ միայն հիպնոսի օգնությամբ»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բորուսիա»-ի հակառակորդը Լևերկուզենի «Բայեր»-ն է: Խաղը կկայանա հունվարի 31-ին: