Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ով ներկայումս գլխավորում է «արքայական ակումբ»-ի երկորդ թիմը` «Կաստիլիա»-ն, հայտարարել է, որ իր ժամանակաշրջանում չկային այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
«Երբ ես էի խաղում, չկային Ռոնալդուի ու Մեսսիի պես ֆուտբոլիստներ:
Երբ ուսումնասիրում ես Ռոնալդուի վիճակագրությունը, հասկանում ես, որ դա անհավանական է: Եվ ֆուտբոլիստին այդպիսին են դարձնում նրա նպատակասլացությունն ու ձգտումները: Քրիշտիանուն միշտ ցանկանում է գոլ խփել և հաղթել: Միշտ: Անգամ մարզումների ժամանակ»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: