«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին երկրպագուներին խոստանում է, որ իր ակումբակիցների հետ ջանք չեն խնայի և կանեն հնարավորը` «Ատլետիկո»-ին հաղթելու և Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
Այդ նպատակին հասնելու համար Լուիս Էնրիկեի սաները պետք է համապատասխան արդյունք գրանցեն Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: Առաջին հանդիպմանը կատալոնացիները նվազագույն հաշվով առավելության են հասել «Ատլետիկո»-ի նկատմամբ:
««Ատլետիկո»-ի դեմ խաղալու մեծ ցանկություն ունենք: Ջանք չենք խնայի` կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար»,- Faceboook-ի իր էջում գրել է Մեսսին:
Հիշեցնենք, որ թիմերի հանդիպումը կկայանա այսօր` հունվարի 28-ին: