«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ թիմի ռմբարկու Լիոնել Մեսսիի հետ ոչ միայն ակումբակիցներ են, այլ նաև ընկերներ են:
«Չգիտեմ, արդյո՞ք կարիերայիս գագաթնակետում եմ: Բայց ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և հաջողությունների հասնել: Այն փաստը, որ ես խաղում եմ Մեսսիի հետ, ամեն ինչ հեշտացնում է: Երբ խաղադաշտում համագործակցում ես ընկերոջդ հետ, ամեն ինչ լավ է լինում:
Մեսսին լավագույնն է բոլոր նրանցից, ում հանդիպել եմ: Ես և Լիոնելը կարող ենք մեծ նվաճումների հասնել միասին»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը: