Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2015թ. բաց առաջնությունը:
Կանանց մենապայքարում հաջող ելույթ է ունենում ամերիկուհի Սերենա Վիլյամսը: Նա 1/8 եզրափակչում 2:6, 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Գարբինյե Մուգուրուսուի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Վիլյամսի հաջորդ հակառակորը սլովակուհի Դոմինիկա Ցիբուլովան է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար: