Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծում է, որ «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ճիշտ կվարվի՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»:
« «Ռեալ»-ը միշտ 3 մրցաշարերի է մասնակցում, և այնտեղ Ռոյսը կստանա խաղաժամանակ: Բացի այդ, «Ռեալ»-ն աշխարհի ամենավատ ակումբը չէ: Ռոյսը ճիշտ կվարվի, եթե տեղափոխվի մադրիդյան ակումբ»,- Հայնկեսի խոսքերը մեջբերում է Sport1 պարբերականը:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռոյսը «Ռեալ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմաններն ու 5 տարվա պայմանագիր է ստորագրելու: