«Մանչեսթեր Սիթի»-ի և Սերբիայի հավաքականի պաշտպան Մատիա Նաստասիչը կարող է «Միլան»-ի ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստը կարող է վարձավճարով հանդես գալ «ռոսսոներիներ»-ի կազմում, իսկ մրցաշրջանի ավարտից հետո միլանյան ակումբը նրա տրանսֆերը 10 մլն եվրոյով գնելու իրավունք կստանա:
Նաստասիչի ծառայություններով են հետաքրքրված նաև «Ինտեր»-ն ու «Շալկե»-ն: