Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսը չի ցանկանում լքել թիմը, տեղեկացնում է A Bola-ն:
«Թիմում չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով ցանկանա հեռանալ «Միլան»-ից: Ինչ վերաբերում է Տորեսին, ապա նա մարզվում է թիմի հետ, սակայն դեռ չի կարող մասնակցել հանդիպումների»,- հայտարարել է Ինձագին:
Հիշեցնենք, որ Տորեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին: