Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հղել թիմի նախկին հարձակվող Թիերի Անրիի հասցեին, ով ավարտել է մարզական կարիերան ու Sky Sports-ում աշխատում է որպես փորձագետ:
«Նա վառ կարիերա է ունեցել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ արել է «Արսենալ»-ում: Նա բնատուր ուժը համադրում էր բարձր ինտելեկտի հետ: Անրին ամենատաղանդավոր խաղացողներից մեկն էր, ում հետ երբևէ աշխատել եմ»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Անրին «Արսենալ»-ում հանդես է եկել 1999-2007թթ: