Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում Թուրինի «Յուվենտուս»-ն արտագնա խաղում 1:3 հաշվով առավելության է հասել «Կալյարի»-ի նկատմամբ:
Այսպիսով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած թիմն Ա Սերիայում 95 միավոր է վաստակել ու ռեկորդ սահմանել այդ ցուցանիշով:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբն Իտալիայի չեմպիոն է դարձել Ա Սերիայի վերջին 3 մրցաշրջաններում անընդմեջ:
«Ծեր սինյորա»-ն 16-րդ տուրից հետո 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: