Ռուսական «Ուֆա»-ի տնօրեն Շամիլ Գազիզովը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին և նշել, որ վերջինս պետք է մերժի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը, քանի որ բոլորը սպասում են նրա` Ռուսաստանի ազգային հավաքականում ելույթներին:
«Տեղյակ եմ, որ նա մերժելու է Հայաստանի ազգային հավաքականին: Ոչինչ չունեմ Հայաստանի ընտրանու դեմ, սակայն մենք բոլորս ուզում ենք, որ նա հանդես գա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում»,- հայտարարել է Գազիզովը: