Ամերիկացի Էլիոտ Սեյմուրը, ով պարտվել էր դերասան, բռնցքամարտիկի Միկի Ռուրկին, խոստովանել է, որ իրենից պահանջել էին ընկնել 2-րդ ռաունդում:
Նա կարծում է, որ Ռուրկն այդ ամենի հետ կապ չի ունեցել, և դա կազմակերպել են նրա ներկայացուցիչները: Մենամարտը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ: Կենտրոնական մենամարտում հանդիպել էին Ռուսլան Պրովոդնիկովն ու Խոսե Լուիս Կաստիլյոն:
«Ինձ ասացին, որ ընկնեմ երկրորդ ռաունդում: Ասացին, որ առաջին ռաունդում շեշտը դնեմ ջեփերի վրա, իսկ երկրորդում ընկնեմ: Այո, ասել էին, որ Ռուրկի դեմքին չհարվածեմ:
Որքան տեղյակ եմ՝ Ռուրկն այդ մասին տեղյակ չէր: Նա մեծ դերասան ու լավ մարդ է: Դա նրա ներկայացուցիչներն էին կազմակերպել: Բացի այդ, ինձ խոստացել էին 15.000 դոլար, բայց վճարեցին 10.000-ը»,- ասել է Էլիոտը: