Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրայի մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Խեդիրան դեռ պատրաստ չէ: Նրան դեռ ևս մի քանի օր է պետք: Կարծում եմ, որ նա խաղադաշտ դուրս կգա հաջորդ շաբաթ: Սամին մեջքի հատվածում դեռ ցավեր ունի:
«Ռեալ»-ը ցանկանում է բանակցություններ վարել Խեդիրայի հետ: Վստահ եմ, որ նա համապատասխանում է մեր թիմի մակարդակին:
Այո, նա առողջական խնդիրներ է ունեցել, սակայն դա չի կարող խանգարել պայմանագիր երկրարաձգելուն»,- հայտարարել է Անչելոտին: