Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:
21-ամյա ֆրանսիացին հայտնվել էր անգլիական մի շարք գրանդերի ուշադրության կենտրոնում: Նրա ծառայություններով մասնավորապես հետաքրքրվում էին «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Չեմ պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից: Մտադիր եմ շարունակել ելույթներս այստեղ ու հասնել նոր հաջողությունների»,- Վարանի խոսքերը մեջբերում է Marca-ն: