«Մորդովիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն հայտարարել է, որ «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարող է ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականը, հաղորդում է Чемпионат.com-ը:
2012/13 մրցաշրջանում Յուրչենկոն հանդես էր գալիս «Մորդովիա»-ի կազմում: 28-ամյա դարպասապահը, ով հայկական արմատներ ունի, այսօր հայտարարել է, որ զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
«Սա շատ պատվաբեր առաջարկ է: Այս դարպասապահը բարձր հատկանիշներ ունի: Երբ մենք նրա հետ պայմանագիր կնքեցինք, ուշադրությամբ հետևել ենք նրա խաղին: Այն ժամանակ նա իր ներկայիս խաղընկերոջ՝ Վերեմկոյի և ալժիրցի Մ՛Բոլիի ստվերում էր:
Նա հիանալի դարպասապահ է, և կարող է ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականի կազմը»,- հայտարարել է Շչերբաչենկոն: