Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վերականգնվել է վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Ինյեստան ձկնամկանի վնասվածք ուներ: Այսօր նա մարզվել է ընդհանուր խմբի կազմում՝ առանց սահմանափակումների:
30-ամյա կիսապաշտպանը կարող է մասնակցել «Վալենսիա»-ի հետ առաջիկա խաղին: