Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպումը:
«Մենք չենք կարողանում շտկել իրավիճակը Գերմանիայի առաջնության շրջանակներում: Բունդեսլիգայում ուժեղ ճնշման ենք ենթարկվում: Այդ պատճառով Չեմպիոնների Լիգան ինձ համար որոշ չափով տոնի է նման:
«Արսենալ»-ի դեմ խաղը պետք է օգտագործենք Բունդեսլիգայում մեր դիրքը բարելավելու համար: Մեր խնդիրն է լավ խաղ ցուցադրել, որպեսզի կարողանանք ապահովել առաջին տեղը խմբում»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: