Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկանում է, որ այս տարի Տաշքենդում սեպտեմբերին անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Թուրքիան ներկայացնող Շամիլ Էրդողանը (Ահմեդովը) արգելված խթանիչ՝ ստանոզոլոլ օգտագործելու համար 2 տարով (2014 թ հոկտեմբերի 6-ից մինչև 2016թ հոկտեմբերի 6- ընկած ժամկետով) որակազրկվել է:
Նա ստիպված կլինի նաև առաջնությունում նվաճած բրոնզե մեդալը ետ հանձնել: Այն կտրվի կուբացի Խավիեր Կորտինային, ում Թուրքիայի ներկայացուցիչը 10:0 հաշվով հաղթել էր 3-րդ տեղի համար գոտեմարտում:
Ուշագրավ է թերևս նաև այն, որ Էրդողանը Տաշքենդում իր միակ պարտությունը 2:4 հաշվով կրել էր կիսաեզրփակիչ փուլում աշխարհի ապագա չեմպիոն ռոսաստանցի Աբդուսալամ Գադիսովից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա