Այսօր կայացավ բոդիբիլդինգի Հայաստանի 2014թ. առաջնությունը: Մարզիկները բաժանվել էին 4 քաշային կարգերի՝ մինչև 70 կգ, 71-80 կգ, 81-90 կգ և գերծանր՝ 90+ քաշային կարգ:
Առաջ անցնելով նշենք, որ պայքարը շատ լարված էր: Մրցաշարին մասնակցում էին նաև տարբեր երկրներից ժամանած հայազգի մարզիկներ: Մինչև 70 կգ քաշային կարգում չեմպիոնը մնաց անփոփոխ՝ Հովհաննես Ավագյանը կրկին առաջինն էր: Այս տարի ևս տպավորիչ էր նրա ցուցադրական ելույթը:
Մինչև 80 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Հայաստանի բազմակի չեմպիոն Ռոման Մանուկյանը: Պայքարը լարված էր նաև մինչև 90 կգ քաշային կարգում: Կարեն Քերոբյանը, Ռոբերտ Հակոբյանն ու Վադիմ Մորոզովը հայտնվեցին լավագույն եռյակում: Հաղթող ճանաչվեց Արմավիր քաղաքը ներկայացնող Կարեն Քերոբյանը:
Գլխավոր անակնկալը տեղի ունեցավ գերծանր քաշային կարգում: Հայաստանի բազմակի չեմպիոն, նախորդ տարվա բացարձակ չեմպիոն Գագիկ Տոնոյանը զիջեց դիրքերը: Բագրատ Աղաբեկյանը, ով նախորդ տարի չեմպիոն էր դարձել 70-90 կգ քաշային կարգում, այս տարի հայտավորված էր գերծանր քաշայինների թվում ու կարողացավ լարված պայքարում առավելության հասնել Տոնոյանի նկատմամբ:
4 քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները հետևյալն են՝
Մինչև 70 կգ՝ 1. Հովհաննես Ավագյան, 2. Արման Մանուկյան, 3. Նարեկ Ներսիսյան
71-80 կգ՝ 1.Ռոման Մանուկյան, 2. Ալիկ Օսիպյան, 3. Արթուր Հարությունյան
81-90 կգ՝ 1. Կարեն Քերոբյան, 2. Վադիմ Մորոզով, 3. Ռոբերտ Հակոբյան
90+` 1. Բագրատ Աղաբեկյան, 2. Գագիկ Տոնոյան, 3. Ստանիսլավ Շահնազարով