Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն արտագնա խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Սախալին»-ի նկատմամբ:
Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերն ունեցել են 2 գոլի առավելություն:
«Վոլգա»-ի առաջին գոլը 49-րդ րոպեին խփել է Արթուր Մինոսյանը, իսկ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը 78-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ հյուրերին հաջողվել է ևս մեկ գոլ խփել տանտերերի դարպասն ու հաղթանակ տանել: