Իսպանական մրցավարական դատարանը որոշում է կայացրել չորակազրկել Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ըստ իսպանական լրատվամիջոցների` մրցավարական դատարանը որևիցէ խախտում չի գտել ֆրանսիացի մասնագետի փաստաթղթերում:
Այսպիսով, Զինեդին Զիդանին որակազրկում չի սպառնում:
Հիշեցնենք, որ Զիդանը կարող էր որակազրկվել մարզչական արտոնագիր չունենալու համար: