Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Մեսսին հայտարարել է, որ երջանիկ է «Բարսելոնա»-ում: Չեմ պատրաստվում քննարկել շշուկները: Գիտեմ, որ նա ցանկանում է մնալ թիմում և ինձ համար այդ որոշումը բավարար է:
Երբեք իմ թիմի ֆուտբոլիստի հետ չեմ խոսել լրատվամիջոցներում հայտնված հայտարարությունների մասին»,- հայտարարել է Էնրիկեն: