Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը տարվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել: Այդ մասին է հայտնում WTA պաշտոնական կայքը:
Ուիլիամսը շրջանցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովային, Սիմոնա Խալեպին` Ռումինիայից, Պետրա Կվիտովային` Չեխիայից և Չինաստանի ներկայացուցիչ Լի Նային:
Սերենան արդեն վեցերորդ անգամ է լավագույնը ճանաչվում: Ավելի վաղ նա ստացել է այդ մրցանակը 2002, 2008, 2009, 2012 և 2013 թվականներին:.