«Լիվերպուլ»-ը պատրաստ է բանակցություններ սկսել թիմի ավագ Սթիվեն Ջերարդի հետ` նոր պայմանագրի շուրջ:
Հիշեցնենք` ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մտադիր չէ 2015 թվականի ամռանն ավարտել կարիերան, սակայն չէր բացառել, որ այլ ակումբ կտեղափոխվի և հավելել էր, որ ամեն ինչ կախված է «Լիվերպուլ»-ից, որի կազմում հանդես է գալիս 1987 թվականից:
Ակումբի ղեկավարները 34-ամյա կիսապաշտպանին պատրաստ են 1-ամյա պայմանագիր առաջարկել և հուսով են, որ Ջերարդը կշարունակի ելույթները «Լիվերպուլ»-ում 2015/16 թվականների մրցաշրջանում: