«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ներկայումս հանդես է գալիս «Օլիմպիակոս»-ի կազմում, մտադիր է կարիերան ավարտել 2014 թվականի դեկտեմբերին:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը ժամանակին Աբիդալին առաջարկում էր «կապտանռնագույններ»-ի ակադեմիայի մանկապատանեկան թիմերի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է մնում:
35-ամյա Աբիդալը կարող է վերանայել իր որոշումը, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե հունական ակումբը հաղթահարի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի արգելքը: