Արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղի ունենալ հերթական աղմկահարույց տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Metro-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալ»-ը կարող է հրաժարվել առանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Գարեթ Բեյլի ծառայություններից: Ուելսցու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Արքայական ակումբ»-ը պատրաստ է հրաժարվել 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, եթե ձեռնտու առաջարկ ստանա: Բեյլը «Տոտենհեմ»-ից «Ռեալ» տեղափոխվել է 100 մլն եվրոյի դիմաց:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատարաստ է Բեյլի հետ ստորագրել երկարաժամկետ պայմանագիր՝ 300.000 ֆունտ շաբաթական աշխատավարձով: Եթե գործարքը կայանա, Բեյլը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 7 խաղ՝ խփելով 4 գոլ ու կատարելով 3 գոլային փոխանցում: