Ինչպես հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնասիրում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Metro-ի տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբն ուելսցի ֆուտբոլիստին անհավանական պայմանագիր կառաջարկի` շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով:
Եթե գործարքը կայանա, Բեյլը կդառնա աշխարհի ամենաբարձ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Հիշեցնենք, հնարավոր տեղափոխության նվազագույն արժեքը 90 մլն եվրո կկազմի: