Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
21-ամյա կիսապաշտպանի նախկին պայմանագրի ժամկետը լրանալու էր 2016թ.: Նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2019թ.: Տարեկան աշխատավարձը կազմում է 4.5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենթուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ 2012թ.՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: