«Լիերպուլ»-ի նախկին խաղացող Ջեյմի Կարագերը շարունակում է քննադատել թիմի նորեկ Մարիո Բալոտելիին:
«Չեմ կարող փոխել կարծիքս Բալոտելիի մասին: Դա ոչ մի կերպ կապված չէ «Լիվերպուլ»-ի կազմում նրա ելույթների հետ: Գնահատում եմ Մարիոյին` ելնելով «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի կազմում նրա ելույթներից:
Չեմ կարծում, թե նա երկար կմնա ասյտեղ: Կզարմանամ, թե գալիք մրցաշրջանում Բալոտելին կշարունակի ելույթները «Լիվերպուլ»-ում: Նա այն ֆուտբոլիստներից է, ոքեր մշտապես ակումբից ակումբ են տեղափոխում և դրա համար պատճառ ունեն»,-Daily Mail-ը մեջբերում է Կարագերի խոսքերը: