Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկ Սեսկ Ֆաբրեգասի մասին.
«Որպես անհատականություն Ֆաբրեգասն ավելի լավն էր, քան ես պատկերացնում էի: Նա հիանալի մարդ է ու իսկական պրոֆեսիոնալ:
ֆաբրեգասին գիտեմ դեռ այն ժամանակներից, երբ նա հանդես էր գալիս «Բարսելոնա»-ում: Այնտեղ չհասկացան, թե նա որքան լավն է: Շատ ժամանակ Ֆաբրեգասին խաղացնում էին նրան անհարմար դիրքում: Սակայն ես դեռ վաղուց գիտեի, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»-,ասել է Մոուրինյոն: