Լուսահոգի դարպասապահ Լև Յաշինն այսօր կդառնար 85 տարեկան: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ Յաշինն օրինակելի դարպասապահ է եղել իր համար:
«Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել շփվել Լև Յաշինի հետ: Ցանկանում եմ ընդգծել, որ ես օրինակ եմ վերցրել նրանից: Նա համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է, շատ ծանրակշիռ անհատ: Հպարտ եմ, որ մարզաշապիկիս նույն գերբն է, որը կրել է նաև նա:
Տեսակրկնություններ եմ դիտել նրա մասնակցությամբ խաղերից: Հիացած եմ նրա խաղով, նվիրմամբ: Դրա շնորհիվ նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն դարպասապահ:
Եթե հնարավորություն ունենայի հանդիպել նրա հետ, իհարկե, մասնագիտական խորհուրդ կհարցնեի: Լև Իվանովիչը, որպես մեծ մասնագետ, ինձ արժեքավոր խորհուրդներ կտար»: