Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Խուան Իտուրբեն մասնակցել է թիմի մարզումներին, որը տեղի է ունեցել Տրիգորիայում, հաղորդում է Tutto Mercato-ն:
Ըստ աղբյուրի` երիտասարդ արգենտինացու մարզավիճակը զգալիորեն բարելավվել է:
Հաղորդվում է, որ վերջինս կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը: