Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումը, որտեղ արգենտինացին պոկերի հեղինակ է դարձել:
«Անչափ ուրախ եմ, որ դարձա թիմի պատմության մի մասնիկը: Հուսով եմ, որ կշարունակեմ գոլեր հեղինակել:
Կարևորն այն է, որ իմ գոլերն օգուտ են բերում «Մանչեսթեր Սիթի»-ին»,- հայտարարել է Ագուերոն:
Հավելենք, որ Սերխիո Ագուերոն խփած չորս գոլերի շնորհիվ շրջանցեց թիմի նախկին արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին, ով խփել էր 61 գնդակ «քաղաքաբնակներ»-ի կազմում: