Աշխարհի առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Վիլյամսը WTA-ի աղյուսակը գլխավորելու շաբաթների թվով գերազանցել է շվեյցարուհի Մարտինա Հինգիսին:
Վիլյամսն աշխարհի առաջին ռակետի դիրքում եղել է 210 շաբաթ: Հիգինսն առաջատարի դիրքում եղել է 209 շաբաթ:
Այս ցուցանիշով առաջին տեղում է գերմանուհի Շտեֆի Գրաֆը (377 շաբաթ):