Կիրակի օրը՝ հոկտեմբերի 5-ին, բասկետբոլի ԱՄՆ-ի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն:
Նրանք եզրափակիչում 77:64 հաշվով հաղթեցին Իսպանիայի ընտրանուն: Այս հաղթանակը ամերիկուհիների համար դարձավ 9-րդը:
Հիշեցնենք, որ մինչ այս Ավստրալիայի հավաքականը, հաղթելով Թուրքիայի ընտրանուն, նվաճել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: