Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին:
«Քրիշտիանու՞ն. նրա հետ մրցակցություն չեմ զգում: Մեծ նշանակություն չեմ տալիս անհատական տիտղոսներին: Ուղղակի ցանկանում եմ օգնել թիմիս: Չեմ մտածում նաև ֆուտբոլի պատմության էջերում իմ տեղի մասին:
Ցանկանում եմ ավելի ուժեղ դառնալ ու հաջողության հասնել թիմիս հետ: Երբեք չեմ մտածել ակումբային գրանցումս փոխելու մասին: Ամռանը հիանալի նորեկներ ենք ունեցել, որոնք արագորեն հարմարվել են մեր խաղաոճին:
Ապագաս Արգենտինայի հավաքականու՞մ. հրավիրվել եմ հավաքական ու շարունակելու եմ պաշտպանել ազգիս մարզական պատիվը»,- հայտարարել է Մեսսին: