Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC), Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) ղեկավարությունը հավանություն է տվել մենամարտերի ժամանակ տեսակրկնությունների կիրառմանը: Այս մասին տեղեկացնում է WBC-ի պաշտոնական կայքը:
Որոշումը կայացվել է WBC-ի, WBA-ի և IBF-ի ղեկավարների հանդիպման ժամանակ՝ սեպտեմբերի 24-ին, Մեքսիկայի Պլայա-դել-Կարմեն քաղաքում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում տեսակրկնություններ երբեք չեն կիրառվել:
Բացի այդ, բռնցքամարտիկները բացի մենամարտի նախօրեին տեղի ունեցող կշռման պաշտոնական արարողությունը կարող են կշռվել նաև մենամարտից 30 և 7 օր առաջ: Նպատակը նրանց անձնական քաշի հավանական աճի կարգավորումն է: