Իսպանական «Մալագա»-ի ֆուտբոլիստ Ռոկե Սանտա Կրուսը հույս է հայտնել, որ կկարողանա գրավել «Բարսելոնա»-ի դարպասը.
«Չկա ավելի լավ մոտիվացիա ինձ համար, քան դառնալ առաջին ֆուտբոլիստը այս մրցաշրջանում, ով գոլ կխփի «Բարսելոնա»-ին: Երկար ժամանակ ունեինք պատրաստվելու համար, սակայն մենք արդեն գիտենք, թե ինչպես է խաղում կատալոնական ակումբը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, այնպես որ «կապտանռնագույններ»-ին հեշտ րոպեներ չի սպասվում»-,ասել է Սանտա Կրուսը:
Նշենք, որ «Մալագա»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: